Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան միացել է այն կանանց, ովքեր Պետդումայի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ազդեցիկ քաղաքական գործիչ Լեոնիդ Սլուցկիին մեղադրել են սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։
«Ռեստորանում Լեոնիդը շատ տհաճ բաներ ասաց», ֊ НТВ հեռուստատեսությամբ պատմել է Զախարովան, հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել հինգ տարի առաջ, երբ ԱԳՆ խոսնակը դեռ այդքան հայտնի անձ չէր։ ֊ «Ես խիստ դեմ եմ այն մարդկանց, ովքեր ասում են՝ տեսեք, տեսեք՝ նա հիմա է նման բաներ հորինում, կամ՝ նա այդպիսի կին է, նա պատշաճ կերպով չի հագնվում», ֊ հավելել է Զախարովան։
Սլուցկիին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել են նաև RTVI հեռուստաընկերության փոխխմբագիր Եկատերինա Կոտրիկաձեն, Dozhd TV֊ի պրոդյուսեր Դարյա Ժուկը, և BBC ռուսական ծառայության լրագրող Ֆարիդա Ռուստամովան։
50֊ամյա Սլուցկին հերքել է բոլոր մեղադրանքները և սպառնացել է զրպարտության համար դիմել դատարան։