Աֆղանստանում թալիբանների հարձակման հետևանքով հատուկ ջոկատայիններ և ոստիկաններ են զոհվել

Աֆղանստանի Ֆարահ նահանգում կառավարական զորքերը ընկել են դարանակալած Թալիբան զինյալների կրակոցների տակ։ Ժամեր շարունակված փոխհրաձգության հետևանքով ութ հատուկ ջոկատային և տասը ոստիկան է զոհվել։

Մարտն ավարտվել է միայն այն ժամանակ, երբ իշխանությունները օգնության են կանչել օդուժին։

Աֆղանստանցի պաշտոնյաների պնդմամբ, տեղի ունեցած մարտի հետևանքով մոտ 40 թալիբան զինյալ է զոհվել։