«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` հանդիպման մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում: Նա ասել է, որ քննարկվելու են Սիրիայի խնդիրը, Սիրիայի քրդական ջոկատներին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը դադարեցնելու հարցերը:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու թեմային: «ԱՄՆ-ը մեզ չպետք է սպառնա, մենք ՆԱՏՕ-ի դաշնակիցներ ենք: ԱՄՆ-ը շատ երկրների է սպառնում: Այդպես չի կարելի: Ուժեղ լինելը չի նշանակում ճիշտ լինել», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով՝ եթե ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառի, ապա Թուրքիայի արձագանքը կտարբերվի Ռուսաստանի կամ այլ երկրների արձագանքներից, քանի որ Անկարան կպատասխանի այդ քայլին: