Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը փակ է՝ ռուսական կողմում կա կուտակված 287 մեքենա

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ

Այսօր ժամը 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, որտեղ տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 287 ավտոմեքենա: