Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները 2018-ի ռազմական համագործակցության վերաբերյալ ծրագիր են ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Բաքու կատարած այցի ժամանակ:
Երկկողմ հարաբերությունների ամրապնդումից բացի վրացի նախարարը բարձր է գնահատել նաև համագործակցությունը եռաչափ ձևաչափով՝ Թուրքիայի մասնակցությամբ:
Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովն իր հերթին հայտնել է, որ հաջորդ շաբաթ Բաքվում նախատեսված է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը:
«Սա նոր ձևաչափ է, որը կխթանի տարածաշրջանային համագործակցությունն ու կնպաստի անվտանգության ամրապնդմանը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: