Ադրբեջանը պատրաստվում է շաբաթավերջից հնգօրյա լայնածավալ զորավարժություններ սկսել:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարժանքներին կմասնակցի մինչև 25 հազար զինվորական, 250 միավոր տանկ ու այլ զրահամեքենա, տարբեր տրամաչափի հրթիռային հրետանային կայաններ, համազարկային կրակի և ականանետային ռեակտիվ համակարգեր, օդուժ:
«Զորավարժությունների ընթացքում զորքերը պետք է կասեցնեն հակառակորդի հարձակումը, ինչպես նաև հակահարվածների միջոցով վերականգնեն պաշտպանության գիծն՝ ավելի ձեռնտու դիրքերի ներառմամբ՝ հետագայում անցնելով լայնամասշտաբ հակահարձակողական գործության», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, վարժանքների ընթացքում ադրբեջանական բանակը նախատեսում է նաև կիրառել վերջերս ձեռք բերած մի շարք նոր զինատեսակներ: