Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ դեմ են Nord Stream 2 գազամուղին

Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ Nord Stream 2 գազամուղի հարցով իրենց դժգոհությունն են հայտնել Վաշինգտոնին։

Nord Stream 2 նախագծով ռուսական գազը կհասցվի Արևմտյան Եվրոպա։ Քննադատները պնդում են, որ դա կմեծացնի կախվածությունը Ռուսաստանից, կհարստացնի նրա էներգետիկ ընկերությունները, և դա այն դեպքում, երբ Մոսկվային համարում են սպառնալիք եվրոպական անվտանգությանը։

Առավել մեծ դժգոհություն են ներկայացրել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պաշտպանության նախարարները, որոնք անցյալ շաբաթ Վաշինգտոնում հանդիպել են իրենց ամերիկացի գործընկերների հետ:

Բալթիկ ծովի միջոցով Ռուսաստանն ու Գերմանիան միացնող 11 միլիարդ դոլար արժողությամբ 1.225 կիլոմետր երկարությամբ Nord Stream 2 գազամուղի կառուցումը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։