Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները արտերկրում:
Ինչպես տեղեկացնում է ընտրված նախագահի գրասենյակը՝ մարտի 7-ին նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիոտթյան համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման անցումային շրջանի առանձնահատկությունները:
Քննարկվել են Հայաստանում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները:
Արմեն Սարգսյանը համալսրանում առանձին հանդիպում է ունեցել ուսումնական հաստատության պրոֆեսոր, Անգլիայի բանկի նախկին կառավարիչ լորդ Մերվին Քինգի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ: