Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր ցերեկը, մարտի 9-ին, 10-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: