Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախօրեին հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի և պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հետ: