Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Սիրիայում Հմեյնիմ ավիաբազայի մոտ կործանված Ан-26 ռազմատրանսպորտային օդանավում 39 մարդ է եղել՝ բոլորը զոհվել են: Նրանցից 6-ը օդանավի անձնակազմի անդամներն էին, իսկ 33-ը՝ ուղևորներ: Պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ բոլորը Ռուսաստանի զինծառայողներ էին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավում 32 մարդ կար:
Ռուսաստանի քննչական կոմիտեն հետաքննում է օդանավի աղետի պատճառները:
Ռազմատրանսպորտային Ан-26-ը մարտի 6-ին կործանվել է վայրէջքի ժամանակ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախնական վարկածով՝ ավիաաղետի պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը: