Մեկնարկել է Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն ԱՄՆ

Մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Քարնեգի հիմնադրամի փորձագետների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ու Հայաստանի արտաքին քաղաքականության արդի հիմնախնդիրներին, հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող այլ հարցերի:

Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերին:

Երեկոյան Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցում պատվիրակության պատվին հայ համայնքի անունից կազմակերպվել է ընդունելություն: