Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի և Սերբիայի առաջնորդներն առաջին եռակողմ հանդիպումն են ունեցել վերջին վեց տարվա ընթացքում՝ քննարկելու սահմանների, անվտանգության և այլ կարևոր խնդիրներ:
Քննարկման հիմնական թեմաներից էր Եվրամիության նոր ռազմավարությունը Արևմտյան Բալկանների համար, որը պարտավորեցնում է տարածաշրջանի վեց երկրներին վերջ դնել հակամարտություններին նախքան դաշինքին միանալը:
«Մեր զրույցները երբեք քաղցր ու պարզ չեն, կան շատ ժառանգված խնդիրներ», - ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ավելացնելով, սակայն, որ այսօր ունեն խաղաղություն, կայունություն և զարգացնում են առևտրային հարաբերությունները: