Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը խնդրել է անձամբ իր և հայ ժողովրդի անունից զոհվածների հարազատներին փոխանցել խորը ցավակցություններ և կարեկցանքի խոսքեր:
Հիշեցնենք՝ ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հայտնեցին, որ Սիրիայում ռուսական ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել:
Նախնական տվյալներով՝ փրկվածներ չկան, օդանավում գտնվող բոլոր 32 մարդիկ զոհվել են: