Շրի Լանկայի իշխանությունները տասնօրյա արտակարգ դրություն են սահմանել երկրում՝ բուդդիստների և մահմեդականների միջև բախումների պատճառով։
Երկու կրոնական համայնքների միջև լարվածությունը սկսել է սրվել անցյալ տարի։ Մի քանի բուդդիստական ծայրահեղական կազմակերպություններ մահմեդականներին մեղադրում են մարդկանց բռնի կերպով իսլամ պարտադրելու և բուդդիզմը վիրավորելու մեջ։
Ասիական այս երկրում շուրջ 21 միլիոն բնակչության մոտ 9 տոկոսը մահմեդական է, 70 տոկոսը՝ բուդդիստ։