Այսօր ժամը 11-ին մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը գումարվում է կառավարության նախաձեռնությամբ:
Նիստի օրակարգում են, մասնավորապես, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին», «Հանրաքվեի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Ներման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և մի քանի տասնյակ այլ օրինագծեր, գործող օրենքներում և օրենսգրքերում փոփոխություններ ու լրացումներ: