Բրիտանիայում չպարզված նյութի ազդեցությունից ծանր վիճակում հայտնված անձը ենթադրաբար ռուս նախկին լրտես է

Ռուսաստան - Պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալը մոսկովյան դատարանում, օգոստոս, 2006թ․

Մեծ Բրիտանիայում չպարզված նյութի ազդեցությունից ծայրահեղ ծանր վիճակում հայտնված տղամարդը, ամենայն հավանականությամբ, նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալն է։

Պաշտոնական կառույցները նրա ինքնությունը չեն պարզել, փոխարենը բրիտանական մեդիան հայտնում է, որ նա ռուս նախկին լրտես է, ով Ռուսաստանում 13 տարվա ազատազրկման է դատապարտված Մեծ Բրիտանիային պետական գաղտնիքներ փոխանցելու մեղադրանքով։

Ենթադրաբար ռուսական ռազմական հետախուզության 66-ամյա պաշտոնաթող գնդապետին և 30-ին մոտ տարիքի մի կնոջ ոստիկանությունը հայտնաբերել էր առևտրի կենտրոնում՝ նստարանին, անգիտակից վիճակում: