Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի, ինչպես նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Լիոնի քաղաքապետը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: