Ռյաբկով. Վաշինգտոնը փորձում է միջամտել Ռուսաստանի նախագահի ընտրություններին

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Վաշինգտոնը փորձում է միջամտել Ռուսաստանում մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Դաշնության խորհրդում հնչեցրած ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` նշելով նաև, որ Մոսկվան այդ պնդումներն ապացուցող հստակ փաստերի է տիրապետում:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ էլ՝ որպես միջամտության ապացույց Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը մատնանշել է Պետդեպարտամենտի այն հայտարարությունը, որով պաշտոնական Վաշինգտոնը դատապարտում էր ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն որպես նախագահի թեկնածու գրանցելու՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մերժումը: