Գևորգ Կոստանյանն ընտրվեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

գևորգ Կոստանյան, արխիվ

Ձայների 63 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ Հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընտրվեց Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Հիշեցնենք՝ Կոստանյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր Հանրապետական կուսակցությունը։

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը փետրվարի 16-ին այդ պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նույն օրը նրա թեկնածությունն առաջադրել էր Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում: