Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 116 բանտարկյալի ներում է շնորհել: Այդ մասին այսօր հայտնել է ներման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:
73 բանտարկյալներ, որոնցից 4-ը կանայք են, այսօր ևեթ ազատ կարձակվեն, իսկ մնացած 43-ի պատժի ժամկետները կրճատվել են։
Զվիադ Կորիձեն ասել է, որ հանձնաժողովը մեկ շաբաթվա ընթացքում 858 կալանավորի գործ է քննել: