Թրամփը հետախուզական գործակալություններին չի հրամայել պատասխան քայլեր ձեռնարկել ՌԴ-ի դեմ. Մայք Ռոջերս

Մայք Ռոջերս, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հրամայել կամ իրավասություններ չի տվել ամերիկյան հետախուզական գործակալություններին՝ պատասխան քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ ԱՄՆ ներքին գործերին միջամտելու կամ ապատեղեկատվություն տարածելու համար:

Երեկ Կոնգրեսում այս մասին վկայություն է տվել ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության տնօրեն, ադմիրալ Մայք Ռոջերսը, ում կարծիքով, պետք էր ավելի կոշտ արձագանքել Ռուսաստանի քայլերին: