Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Իրանում տասնյակ կանայք «երկարատև ազատազրկման» են դատապարտվել՝ մահմեդական գլխաշոր` հիջաբի դեմ բողոքելու համար։
Կանայք ձերբակալվել են երբ հանրային վայրերում հանել են իրենց գլխաշորերը։
Amnesty International-ը հայտարարել է, որ ավելի քան 35 կին է «բռնության ենթարկվել և ձերբակալվել» մայրաքաղաք Թեհրանում, 2017 թվականի դեկտեմբերին խաղաղ ցույցերին մասնակցելու համար: