Թաիլանդում ձերբակալվել է Նավալնու վերջին բացահայտումների գլխավոր հերոսուհին

Նաստյա Ռիբկա, արխիվ

Անցած գիշեր Թաիլանդի ոստիկանությունը Պատտայա հանգստավայրում ձերբակալել է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կողմից հրապարակված վերջին հետաքննության գլխավոր հերոսուհուն` Անաստասիա Վաշուկևիչին, որը լայն հանրությանը առավելապես հայտնի է որպես Նաստյա Ռիբկա:

TACC-ի փոխանցմամբ,Վաշուկևիչից բացի ևս տասը մարդ է ձերբակալվել, որոնց Թաիլանդի ոստիկանությունը կասկածում է «անօրինական սեքս դասընթացներ կազմակերպելու» մեջ:

Փետրվարի սկզբին հրապարակված իր հետաքննությունում Ալեքսեյ Նավալնին պնդում էր, որ Վաշուկևիչը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի և միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հետ: