«Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը

Լիսաբոնում անցկացվելիք «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը՝ «Քամի» երգով:

Երեկ Խանաղյանը միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչում:

Պորտուգալիայի մայրաքաղաքում All Aboard խորագրի ներքո անցկացվելիք «Եվրատեսիլ-2018»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին: