Այսօր իշխանական կոալիցիան ի դեմս իշխող Հանրապետականի և ՀՅ Դաշնակցության որոշում կայացրեց Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին։
Արմեն Սարգսյանը խորհրդարան էր եկել, և ինչպես ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, փակ հանդիպման ընթացքում նա հանդես է եկել ելույթով։ Ըստ Վարդանյանի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պատկերացումից և ցանկությունից էր բխում այդ ելույթը։
Լրագրողներն Արմեն Սարգսյանին տեսնելու և հարց ուղղելու հնարավորություն չունեցան։
Նշենք, որ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ Առաջադրման համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքված են։ Իշխող ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ արդեն հասցրել է հավաքել 60 պատգամավորի ստորագրություն և, ինչպես Աղվան Վարդանյանն ասաց, բոլոր այն պատգամավորները, ովքեր Հայաստանում են, նրանք նույնպես իրենց ստորագրությունը կդնեն այդ առաջադրման տակ։
Մանրամասները՝ տես այստեղ