Այսօր ժամը 9:40-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանը, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում: