ԱԺ հանձնաժողովը քննարկում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մասին «Ծառուկյան» խմբակցության առաջարկը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մասին «Ծառուկյան» խմբակցության առաջարկը։

Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Կուսակցությունները կամ դաշինքները ներկայացնում են թեկնածուների ինչպես համապետական, այնպես էլ տարածքային ցուցակներ։ Հենց տարածքային այդ ցուցակներն են ավելի շատ հայտնի իբրև ռեյտինգային։

Նախագիծը հեղինակած Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանն առաջարկում են հրաժարվել գործող ռեյտինգայինից և անցնել պարզ՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի։

Ըստ նախագծի հեղինակների, «Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունների արդյունքում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգի միջոցով, որը կբխի Սահմանադրությունից, պետության և քաղաքացու շահերից, ինչպես նաև կբարձրացնի կուսակցությունների դերը և կնպաստի իրական բազմակուսակցականության կայացմանը, Ազգային ժողովի ընտրությունները չեն անձնավորվի և դրա հետևանքով ընտրողին հնարավորություն կտրվի անկաշկանդ և հասկանալի ընտրություն կատարել իր նախընտրած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև, արդյունքում` կբարձրանա ընտրությունների քաղաքական նշանակությունը»:

Մանրամասները՝ քիչ անց