Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են քրդաբնակ Աֆրինի շրջան:
Քրդերի «Ժողովրդական պաշտպանության ուժերը» երեկ հայտարարել էին, որ Սիրիայի կառավարությունը զինվորական ստորաբաժանումներ է ուղարկել Աֆրին, որոնք պետք է տեղակայվեն Թուրքիայի հետ սահմանին և հետ մղեն թուրքական բանակի հարձակումը: Թուրքական ուժերն ի պատասխան ռմբակոծել են Սիրիայի կառավարամետ ուժերին Աֆրինում: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, սիրիական ուժերը հետ են քաշվել նախազգուշացնող կրակոցներից հետո:
Մեկ ամիս առաջ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել սիրիական Աֆրինում քուրդ աշխարհազորայինների դեմ՝ պնդելով, թե նրանք ահաբեկիչներ են: Ըստ սիրիացի ակտիվիստների, թուրքական բանակը և Անկարայի աջակցությունը վայելող ապստամբները արդեն ավելի քան 40 գյուղ են գրավել Աֆրինում: