Ալիև. «Ղարաբաղյան կարգավորման գլխավոր խոչընդոտը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է»

«Հայաստանը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը գրավյալ տարածքներում», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին այսօր առկա գլխավոր խոչընդոտը Հայաստանի ապակառուցողական և երկդիմի դիրքորոշումն է: Հայաստանը շարունակում է ոչնչացնել Ադրբեջանի կրոնական, ազգային և պատմական հուշարձանները», -նշել է Ալիևը: