Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են երեկ Շվեդիայում կայացած «Էսթերսունդ»-ի հետ հանդիպման լավագույն խաղացող:
«Արսենալ»-ի պաշտոնական կայքէջում անցկացված քվեարկության արդյունքներով՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագը ստացել է ձայների 63 տոկոսը, մինչդեռ Մեսութ Օզիլին և Նաչո Մոնրեալին ձայն են տվել քվեարկողների համապատասխանաբար 22 և 15 տոկոսը:
Հիշեցնենք, ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալ»-ը 3:0 հաշվով առավելության հասավ «Էսթերսունդ»-ի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Նաչո Մոնրեալը, 24-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակը դիպավ «Էսթերսունդ»-ի ֆուտբոլիստին և հայտնվեց շվեդական թիմի դարպասում, իսկ 58-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցմամբ Մեսութ Օզիլը երրորդ գնդակը խփեց: