Լիտվան տոնում է անկախության 100-ամյակը

Փետրվարի 16-ին Լիտվան տոնում է անկախության 100-ամյակը: Տոնակատարություններին ակնկալվում է Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի նախագահների, Շվեդիայի արքայադստեր, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը:

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն իր ուղերձում նշել է. - «Մենք վերադարձրեցինք մեր պետականությունը»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը իր հայտարարությունում նշել է, որ վերջին հարյուրամյակում Լիտվան երկար ուղի է անցել: «Լիտվան հիմա ժամանակակից, ժողովրդավարական երկիր է և իր տեղն ունի Եվրամիության սրտում», - ասել է Ժան-Կլոդ Յունկերը:

Լիտվայի բնակչությունը մոտավորապես 3 միլիոն է:

1918-ի փետրվարի 16-ին Լիտվան անկախություն հռչակեց Ռուսաստանի կայսրությունից: Լիտվան անկախ պետություն էր մինչև 1940 թվականը, երբ օկուպացվեց նախկին Խորհրդային Միության կողմից: 1991 թվականին Լիտվան վերադարձրեց իր անկախությունը, իսկ 2004-ին անդամակցեց Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: