Կրակոցներ են հնչել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում: 19-ամյա երիտասարդը՝ դպրոցի նախկին սանը, առնվազն 17 մարդու է սպանել:
Ամերիկյան իշխանությունների փոխանցմամբ՝ Նիքոլաս Քրուզը, որ «վարքագծի կանոնների հետ կապված խնդիրներ է ունեցել» և հեռացվել էր դպրոցից, սպանություններից հետո առանց պայքարի հանձնվել է դպրոցը շրջապատած ոստիկաններին:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում սա արդեն 18-րդ դեպքն է, երբ դպրոցում կրակ է բացվում: