Ռուսաստանը ծրագրում է աջակցել Սիրիային՝ վերականգնելու պատերազմի պատճառով ավերված էներգետիկ օբյեկտները: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Մենք ճանապարհային քարտեզ ենք ստորագրել, որը վերաբերում է նաև գազի և նավթահորերի վերականգնմանն ու նորերի մշակմանը», - ասել է Նովակը։
Որպես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հիմնական միջազգային աջակից՝ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում արդեն 7-րդ տարին պատերազմի մեջ գտնվող երկիրը վերակառուցելու գործում: