Սաակաշվիլի․ «Պուտինը, Պորոշենկոն և Իվանիշվիլին ցանկանում են ինձնից ազատվել»

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի իշխանությունների կողմից Լեհաստան արտաքսվելուց հետո հայտարարել է, որ Ռուսաստանը, Վրաստանը և Ուկրաինան ցանկանում են իրենից ազատվել։ Նա իր համակիրներին հանդարտության կոչ է արել։

Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունն էլ հայտարարում է՝ Սաակաշվիլին արտաքսվել է, քանի որ անօրինական էր գտնվում երկրում։

«Իմ դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ սուտ է, Պուտինը, Պորոշենկոն և Իվանիշվիլին ցանկանում են ինձնից ազատվել», - հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում։

Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին Կիևում ձերբակալվել, ապա Ուկրաինայից արտաքսվել է երեկ: