«Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կրիտիկական հանգրվանում են գտնվում», - այսօր Անկարայում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Կամ Անկարան և Վաշինգտոնը կկարգավորեն հարաբերությունները, կամ էլ դրանք վերջնականապես կխաթարվեն», - նշել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` պնդելով, որ ամերիկացիները շարունակում են աջակցություն ցուցաբերել սիրիացի քրդերին: