Անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը՝ համատեղ հայտարարության մեջ նշելով, որ քննարկում են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ընդլայնման ճանապարհները:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերի ու Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Իբրահիմ Քալընի հայտարարության մեջ ասված է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին և մտքեր են փոխանակվել ամերիկա-թուրքական հարաբերությունների մասին, որոնք բնութագրված են որպես «երկարատև դաշնակցային»: