Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

«Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ ամբողջ հայ ժողովրդից և անձամբ ինձնից»,- նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասված է հեռագրում:

Այսօր Մոսկվայից Օրսկ ուղևորվող ինքնաթիռը կործանվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց:

Օդանավում 71 մարդ կար, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամներ:

Զոհերի թվում հայկական ազգանվամբ երկու մարդ կա: