Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այսօր կործանված Ан-148 ինքնաթիռի ուղևորների ցուցակը: Ցուցակում հայկական ազգանվամբ երկու մարդ կա՝ ուղևոր Վարսիկ Սևոյանը և երկրորդ օդաչու Սերգեյ Գամբարյանը (Արսենի):
Նրանց քաղաքացիության մասին առայժմ հաղորդումներ չկան:
Զոհերի թվում նաև երեք երեխա կա:
Այսօր Մոսկվայից Օրսկ ուղևորվող ինքնաթիռը կործանվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց:
Օդանավում 71 մարդ կար, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամներ: