Ռուս գեղաղսահորդուհի Եվգենյա Մեդվեդևան Փհենչհանում անցկացվող Ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր աշխարհի նոր ռեկորդ է սահմանել կանանց կարճ ծրագրի թիմային մրցումներում:
18-ամյա գեղասահորդուհին հավաքել է 81.06 միավոր՝ գերազանցելով իր իսկ ռեկորդը՝ 80.85 միավորով:
Իտալիան ներկայացնող Կարոլինա Կոսները երկրորդն էր՝ 75.10 միավորով:
Մեդվեդևան և «Օլիմպիական մարզիկները Ռուսաստանից» թիմը ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան մեդալների համար պայքարում ֆավորիտների շարքում են:
Ռուսաստանը ներկայացնող մարզիկները Օլիմպիադային մասնակցում են չեզոք դրոշի ներքո և «Օլիմպիական մարզիկները Ռուսաստանից» անվամբ թիմով այն բանից հետո, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելեց Ռուսաստանին մասնակցել Ձմեռային Օլիմպիական խաղերին: