Հայ մարզիկների մրցելույթները Ձմեռային օլիմպիական խաղերին կսկսվեն փետրվարի 13-ից

Հայ մարզիկները՝ Ձմեռային օլիմպիադային նախապատրաստվելիս, արխիվ

Հարավային Կորեյաում երեկվանից մեկնարկած 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են երեք մարզիկներ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Մեր թիմն արդեն մի քանի օր է Փհենչհանում է: Մարզիկները հարմարվում են մրցավայրին, ժամային փոփոխությանը, և վերջին մարզումներն անցկացնում գլխավոր մեկնարկից առաջ:

«Ազատությունը» Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից տեղեկացավ, որ Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը՝ փետերվարի 13-ին, Երևանի ժամանակով 12:30-ին, սպրինտ մարզաձևում։ Այդ օրը՝ Երևանի ժամանակով 13:05֊ին, նույն մարզաձևում պայքարի դուրս կգա նաև Միքայել Միքայելյանը: Այս երկու մարզիկները նաև 10 և 15 կմ ազատ ոճի մրցավազքում կպայքարեն համապատասխանաբար փետերվարի 15-ին՝ ժամը 10։00-ին և փետերվարի 16-ին՝ ժամը 10։00-ին։

Հայաստանը ներկայացնող երրորդ մարզիկը՝ Աշոտ Կարապետյանը, ելույթները կսկսի ավելի ուշ։ Նա նախ հսկա ոլորավայրէջք մրցավազքում կպայքարի փետրվարի 18ին՝ Երևանի ժամանակով 05:15-ին, ապա հատուկ ոլորավայրէջք մրցավազքում կմասնակցի պայքարին փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 05:15-ին։