Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը հրավիրել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյ֊ինին «մոտալուտ ժամանակներս» այցելել Փհենյան։ Այս մասին տեղեկացրել է Մունի գրասենյակը։ Եթե այդ այցելությունը կայանա, այն կդառնա երկու կորեական պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը անցած 10 տարիների ընթացքում։
Հյուսիսաին Կորեայի հրավերը Հարավային Կորեայի նախագահին է փոխանցել Քիմ Յո Յոնգը՝ Կիմ Յոնգ Ունի քույրը, ով Հարավային Կորեայում է գտնվում Փհենչհանի օլիմպիական խաղերին ներկա գտնվելու նպատակով։