Վրաստանում Թբիլիսիի քաղաքային դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց ադրբեջանցի բժիշկ Ֆարման Ջեյրանլիին: Նա պնդում է, որ իր դեմ հարուցված գործն ու դատավարությունը պատվիրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
Թբիլիսիում «Լանցետ» բժշկական կենտրոնի տնօրեն Ֆարման Ջեյրանլին ձերբակալվել էր 2017-ի մայիսին՝ ֆինանսական մեքենայությունների և անօրինական վիրահատություններ կատարելու մեղադրանքով, որոնց արդյունքում նաև մահվան դեպքեր են գրանցվել: Վերջին մեղադրանքը դատավարության ընթացքում հանվել է: Բժիշկը իրեն մեղավոր չի ճանաչում, պնդելով որ իր դեմ հարուցված գործը քաղաքական բնույթ ունի:
Դատարանի լսումներին Ֆարման Ջեյրանլին ասել է, որ ինքը «Ալիևի պատանդն է ու կալանավորը»: