Սախալինի նախկին նահանգապետը կոռուպցիոն գործով դատապարտվեց 13 տարվա ազատազրկման

Սախալինի նախկին նահանգապետ Ալեքսանդր Խորոշավինը կոռուպցիոն մեղադրանքներով դատապարտվեց 13 տարվա ազատազրկման: Սախալինի դատարանը նաև 500 միլիոն ռուբլի (8․6 միլիոն դոլար) տուգանք սահմանեց, ինչպես նաև նրան զրկեց պետական նախկին պարգևներից: Դատարանը փետրվարի 9-ի վճռով Խորոշավինին մեղավոր ճանաչեց կաշառակերության և փողերի լվացման գործերով:

58-ամյա Ալեքսանդր Խորոշավինը Ռուսաստանի հեռավորարևելյան մարզի՝ Սախալինի նահանգապետ էր դարձել 2007 թվականին: 2015-ին նա ձերբակալվել է Սախալինի «Էներգոստրոյ» ընկերությունից 5 միլիոն 600 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով:

Խորոշավինի ենթականերից Անդրեյ Իկրամովը դատապարտվել է 9․5 տարվա, Սերգեյ Կարեպկինը՝ 8 տարվա ազատազրկման: