Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հորդորել է «դժվարին բարեփոխումներ» իրականացնել Սերբիայում և նորմալ հարաբերություններ հաստատել Կոսովոյի հետ՝ 2025 թվականին եվրոպական դաշինքին միանալու համար:
Հանը իր ուղևորությունը սկսել է Սերբիայից և Չեռնոգորիայից:
Եվրամիության նոր ռազմավարությունն անդամակցության հեռանկար է առաջարկում Բալկանյան երկրներին՝ ըստ այդմ ԵՄ-ին անդամակցության հստակ հեռանկար տալով Ալբանիային, Բոսնիա և Հերցեգովինային, Կոսովոյին, Մակեդոնիային, Չեռնոգորիային և Սերբիային:
«Սերբիայի ԵՄ հեռանկարը իրատեսական է, և երկիրը հնարավորություն ունի կառչել դրանից: Բարեփոխումները կլինեն կոշտ, քանի որ Եվրամիությանն անդամակցությունը հեշտ ճանապարհ չէ», - հայտարարել է Եվրամիության հանձնակատարը: