Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ընտրություններից հետո «ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահները այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ հանդիպման մասին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակն ասել է, որ «Կրակովի հանդիպմանը առաջ քաշված կարծիքների հիման վրա համանախագահների հետ կոնկրետ քննարկումներ են տեղի ունեցել հակամարտության կարգավորման համար»:

Հիքմեթ Հաջիևի խոսքերով «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, առկա առաջարկների և կարծիքների հիման վրա, ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»: