Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին՝ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Միջնորդները հանդիպելու են նաև Ադրբեջանի արտգործնախարարին:
Ադրբեջանական լրատվամիջոցները դեռ միայն այսքանն են հաղորդում:
Հունվարի կեսերին միջնորդները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել Լեհաստանի Կրակով քաղաքում: Այնտեղ կայացած բանակցությունների մասին Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովն ասել էր, թե միջնորդները պետք է «կրեատիվ առաջարկներ» քննարկեն:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մանրամասները՝ օրվա ընթացքում: