Բալկանյան վեց երկրները, որոնք այժմ չեն մտնում Եվրամիության մեջ կարող են ԵՄ անդամ դառնալ:
«Եկեք Արևմտյան Բալկանները բերենք Եվրամիություն ոչ թե շատ հեռու ապագայում, այլ մեր ժամանակաշրջանում», ֊ երեկ հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Եվրահանձնաժողովի նոր ռազմավարությունը Եվամիության անդամակցության հստակ հեռանկար է տալիս Ալբանիային, Բոսնիա֊Հերցեգովինային, Կոսովոյին, Մակեդոնիային, Մոնտենեգրոյին և Սերբային: Ըստ այդ ռազմավարության, Սերբիան և Մոտենեգրոն կարող են անդամ դառնալ արդեն 2025-ին, եթե համապատասխանեն բոլոր պայմաններին։