Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի օրը Բաքվում գտնվող Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Ալի բին Իբրահիմ Ֆավազի հետ քննարկել է ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդմամբ, «նախարար Հասանովը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու համար», - փոխանցում է «Թուրան» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կողմերը քննարկել են նաև համատեղ զորավարժությունների անցկացմանը, զինված ուժերի միջև կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: