Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ հյուսիսկովկասյան Դաղստան հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել ֆինանսական հանցագործությունների մեղադրանքներով:
Երեկ կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ սոցիալական ծրագրերի իրականացման համար տրամադրված միջոցները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել են Դաղստանի գործող վարչապետը և նրա երկու տեղակալները։